12/11/2025

Նիկոլ Փաշինյանն իրեն գժի տեղ դնելու հայտնի ձայնագրության մասին

Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով 2021 թվականին Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված այն ձայնագրությանը, որտեղ նա խոսում է իր «ինքն իրեն գժի տեղ դնելու» մասին, նշեց, որ այդ խոսակցությունը տեղի է ունեցել թիմակիցների հետ ոչ պաշտոնական միջավայրում։

«Այդ զրույցը եղել է ազատ ժանրի, առօրյա խոսակցություն։ Նման խոսակցությունների ժամանակ ձևակերպումները հաճախ լինում են ավելի լայն, երբեմն էլ՝ ստեղծագործական»,– ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ իր խոսքերը պետք է դիտարկել այդ համատեքստում։