Նոյեմբերի 10-ին սպանություն և սպանության փորձ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում:
ժամը 17։17-ին, Օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աբովյան քաղաքի «Կինոյի շենքի» հատվածում դանակահարված քաղաքացի կա, ով արնահոսում է։
2 քաղաքացի տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է, մյուսը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Մահացածը 24-ամյա Սարգիս Զ.-ն է:
Այսօր համացանցում տեսանյութ է հայտնվել՝ Աբովյան քաղաքում տեղի ունեցած դանակահարության վայրից: Տեսանյությում երևում է, որ մի խումբ տղաներ կանգնած են փողոցում, ապա մեկը մյուս տղային փողոցի մեջտեղում դանակահարում է, տղան վազելով փորձում է փախչել, կրկին դանակով հարվածում են, նա փողոցի մեջտեղում գիտակցությունը կորցնում և ընկնում է գետնին։






Բաց մի թողեք
Հայաստանում ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Ռոբսոնը․ Լուսանկար
Զինծառայողին մեղադրող քննիչը ժամանակին նույն արարքն է արել․ Լուսանկար
Ինչում է մեղադրվում Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը․ Լուսանկար