12/11/2025

«Երևանի համբույր». Կրեմլը նեղանում է Հայաստանից, երեկ հրաժարվեր, այսօր 2 օր կլիներ

Արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ) ռուսական հացահատիկից հրաժարվելու Հայաստանի ծրագրերը անվանել է «Երևանի համբույր»։

Քաղաքական պատճառներով Հայաստանը ցանկանում է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ Եվրամիության կողմից ֆինանսավորվող ավելի թանկ ուկրաինական հացահատիկի։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) այս ծրագրերը անվանել է «Երևանի համբույր», որը նման է Հուդայի համբույրին, գրում են ռուսական լրատվամիջոցները:

Միևնույն ժամանակ, ըստ ԱՀԾ-ի, Եվրամիությունը դեռևս քննարկում է հացահատիկի համար վճարելու հարցը, քանի որ դա պետք է արվի «մշտական ​​հիմունքներով»։

Սակայն Բելգիան ներկայումս հրաժարվում է թույլատրել սառեցված ռուսական ակտիվներից միջոցների դուրսբերումը։

«Հիմա հայերը «ցանկանում են ազատվել Մոսկվայից» և օգնել Ուկրաինային՝ «անկախ» երկրից գնելով անհրաժեշտ հացահատիկի մի մասը», – հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Իր հերթին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկիրը չի պատրաստվում հրաժարվել ռուսական հացահատիկից։

«Երևանի համբույր». Կրեմլը «նեղված» է Հայաստանից