12/11/2025

Խառնաշփոթ ԱԺ-ում, ՔՊ-ն ստիպված արտահերթ ընդմիջում հայտարարեց

Խորհրդարանում քննարկվում է եկող տարվա բյուջեի նախագիծը։ Քիչ առաջ անակնկալ կերպով նիստն ընդմիջվեց, նիստը նախագահողը հայտնեց 20 րոպե ընդմիջում վերցնելու մասին, որից հետո դահլիճում իրարանցում սկսվեց, վրդովված ինչ-որ բան էր ասում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պարզվում է՝ ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստերի դահլիճից բացակայում է, մինչդեռ ընթացակարգով ինքը պետք է վերջին ելույթը ունենար։

Նա նիստերի դահլիճ մտավ ընդմիջում հայտարարելուց վայրկյաններ անց և փորձեց պարզաբանումներ ներկայացնել թիմակիցներին, այդ թվում՝  Նիկոլ Փաշինյանին։

Նա քարտուղարության աշխատակիցներին նախատեց, որ իրեն նախապես տեղյակ չեն պահել իր ելույթի մասին։