12/11/2025

Հայաստանում ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Ռոբսոնը․ Լուսանկար

Հայաստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն համարվող Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը։

Այս մասին գրում է ռուսական «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին, մինչդեռ ՀՀ իրավապահ մարմինները լուռ են։

«Աղբյուրի համաձայն՝ Ռոբսոնը ձերբակալվել է նոյեմբերի 7-ին, ավելի ուշ նրան բաց են թողել։ Նա Հայաստանի քաղաքացիություն ունի»,-գրում է աղբյուրն ու ավելացնում, որ Թաթուլյանի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել սպանության, խարդախության, հանցավոր համայնք կազմակերպելու հոդվածներով։