13/11/2025

Ռուսաստանի առաջին անդրոմորֆ (մարդակերպ) ռոբոտը ընկել է Մոսկվայում ցուցադրման ժամանակ. Լուսանկար

Ռուսաստանի առաջին անդրոմորֆ (մարդակերպ) ռոբոտը ընկել է Մոսկվայում ցուցադրման ժամանակ:

Մոսկվայում ներկայացվել է առաջին ռուսական մարդակերպ արհեստական բանականությամբ ռոբոտը՝ Aidol անունով։ «Նոր տեխնոլոգիական կոալիցիայի» հայտարարությամբ՝ ռոբոտը կարող է աշխատել ամբողջությամբ օֆլայն ռեժիմում և ունակ է արտահայտել զգացմունքներ:

Ցուցադրության ընթացքում Aidol-ը դանդաղ դուրս է եկել բեմ՝ երկու մարդու ուղեկցությամբ։ Այն փորձել է ձեռքով ողջունել, սակայն ընկել է։

Դեպքի տեսագրությունից երևում է, որ ներկայացումն անմիջապես դադարեցվել է։

Բեմի աշխատակիցները փորձել են բեմը փակել սև կտորով, սակայն շփոթվել են ու ծածկել չի հաջողվել: