Բոլորդ գիտեք չէ՞, որ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով շաՌասյան վարորդ Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.5 տարի ազատազրկման։ Ու նաև վստահ եմ ենթադրում եք, որ այդ մարդը հիմա նստած է Վարդաշեն ՔԿՀ-ում։
Բայց իհարկե` նիկոլական Հայաստանի օրինաչափության համաձայն դա սուտ է։
Որովհետև դատավոր Կարեն Ֆարխոյանը չնայած օրենքով պարտավոր էր 5 օրում դատավճիռը ուղարկել կողմերին` արդեն 3 ամիս է չի անում դա, որ չկարողանան բողոքարկել։ Հետևաբար դատավճիռը նաև ուժի մեջ չի մտնում և Արամ Նավասարդյանը չի գնում Վարդաշեն այլ քշում է մի հրաշք Տոյոտա` պսպղուն փարոսիկներով։
Իսկ գիտե՞ք թե ինչու։ Որովհետև 2027թ. ապրիլին լրանում է գործով վաղեմության ժամկետը։ Ու եթե միքիչ Ֆարխոյանը ձգձգի, միքիչ էլ վերաքննիչը` ապա Արամ Նավասարդյանը ոչ մի օր չի նստի բանտում մոր ու մանկան մահվան համար։ Այ էս տեսակ հաճելի մի կուկու։
Ի դեպ վճիռը չտրամադրելու համար ԲԴԽ-ն շատ հաճախ ոչ լոյալ դատավորների նկատմամբ կարգապահական տույժ է կիրառում, բայց իհարկե ոչ այս դեպքում։
Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան էջից







Բաց մի թողեք
«Քոչարյան Ռոբերտ, մին հարց տամ լի Ծեզ». Տիգրան Պետրոսյան
Պետք է պարզապես քաղաքացին դուրս գա տանից․ Գոհար Մելոյան
Ի՞նչ է նշանակում Սևանա լճի թյուրքական Gökçä շատ ուշ հայտնված անվանումը․ Լուսանկար