13/11/2025

ՔԿ-ում հոգեւորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել

Քննչական կոմիտեում հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել։

Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ այսօր վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտե են կանչել Արագածոտնի թեմի մի քանի հոգեւորականների՝ հարցաքննության։

Իրավապահ համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոգեւորականներին հորդորել են ժամը 10:00-ին լինել քննչական կոմիտեում ու հարուցված նոր քրեական վարույթով կոնկրետ հարցերի պատասխանել։

Ասել է թե՝ այսօր վաղ առավոտյան Արագածոտնի թեմի մի քանի հոգեւորական կոմիտեում պետք է լինեն։ Ինչ նոր մութ ամպեր են կուտակվել ու ինչ է սպասում հոգեւորականներին՝ մանրամասները կներկայացնենք օրվա ընթացքում»։