Խորհրդարանում քննարկվում է եկող տարվա բյուջեի նախագիծը։ Քիչ առաջ անակնկալ կերպով նիստն ընդմիջվեց, նիստը նախագահողը հայտնեց 20 րոպե ընդմիջում վերցնելու մասին, որից հետո դահլիճում իրարանցում սկսվեց, վրդովված ինչ-որ բան էր ասում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պարզվում է՝ ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստերի դահլիճից բացակայում է, մինչդեռ ընթացակարգով ինքը պետք է վերջին ելույթը ունենար։
Նա նիստերի դահլիճ մտավ ընդմիջում հայտարարելուց վայրկյաններ անց և փորձեց պարզաբանումներ ներկայացնել թիմակիցներին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին։
Նա քարտուղարության աշխատակիցներին նախատեց, որ իրեն նախապես տեղյակ չեն պահել իր ելույթի մասին։






Բաց մի թողեք
Ստեփանավանի համայնքապետի կնոջ ընկերությունները հաղթել են համայնքային և պետական գնումներում. Լուսանկարներ
Արդեն երգում է՝ բանտում
Նիկոլ Փաշինյանն իրեն գժի տեղ դնելու հայտնի ձայնագրության մասին