12/11/2025

Վաղը Օրբանը գալիս է Հայաստան – Հունգարիա ֆուտբոլային խաղը նայելու

Վաղը` նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Հունգարիա հանդիպումը:

Այս մասին դեռ հոկտեմբերին հայտնել էին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից:

Նշենք, որ յուրաքանչյուր անձ կարող է գնել ընդամենը երկու տոմս:

Մեր տեղեկություններով` այս առիթով Հայաստան է ժամանելու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: