02/12/2025

ՆԳՆ-ն՝ Ցուցուլյանի որդու ինքնասպանության փորձի մասին․ Պարտքեր, խաղամոլություն․ Լուսանկար

Քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ ինքնասպանության փորձ է արել Փրկարար ծառայության ղեկավարի որդին, նրա վիճակը ծանր է։

ՆԳՆ-ից դեպքի վերաբերյալ փոխանցեցին. «Օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն:

Որևէ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։

Մի քանի ժամ առաջ լուրեր տարածվեցին տարբեր լրատվամիջոցներով, որ ինքնասպանության փորձ է կատարել Փրկարար ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի որդին: Լրագրող Վահե Մակարյանն իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ վիճակը ծանր է:

Ցուցուլյանին մոտ կանգնած աղբյուրը պատմել են, որ խոսքը` Կամո Ցուցուլյանի փոքր որդու մասին է: Մեր աղբյուրի խոսքով` երիտասարդը մեծ պարտքեր է կուտակել, ըստ ամենայնի, խաղային մոլուցքի պատճառով, ինչի հետեւանք է ինքնասպանության փորձը:

Ուշագրավ է, որ ՆԳՆ-ն փորձում է հերքել կատարվածը եւ դա ներկայացնել որպես դժբախտ պատահար: «Օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն: Որևէ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», հայտարարում է ՆԳՆ լրատվական ծառայությունը:

ՆԳՆ-ն` Ցուցուլյանի որդու ինքնասպանության փորձի լուրերի մասին