Ուրեմն հավաքվում են Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արք․ Քյարամյանը, բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արք․ Միրզախանյանը ու իրենց թայդաշ /կներեք թրքերեն բառի համար, պարզապես բացահայտում է էությունը/ Արշակ արք․ Խաչատրյանի մասին հայտարարություն են անում։
Էլի կան անուններ, նրանց, ներեցեք, չեմ ճանաչում, չեմ էլ տեսել։
Նիկոլ Փաշինյանն էլ մի ոգևորվել է, այսօր խոստացել է հրավիրել, ներգրավել իր հակաեկեղեցական բանակում։
Ուրեմն՝ հերթով․ Ով է անմեղ, թող առաջինը նա քար նետի․ Նավասարդ արքը, ով չի հիշում, ՀՀԿ հանրահավաքները վարողն էր ձկան խանութի բարձունքից դեպի Մաշտոցի պողոտա, բենթլի նվեր ստացողը օլիգարխներից, երբ շարքային քաղաքացի Փաշինյանը հանրահավաք էր անում, նա հարցազրույցներում ասում էր, դրանք հաշիվ չեն ․․․
Եթե Գարեգին Բ Վեհափառ հայրապետը երեխա ունի, ապա թերևս Փաշինյանը ճանաչում է իր սիրելի անգետիկ Արգիշտի Քյարամյանին, ով Առաքել արքի հարազատ որդին է ու ԱԱԾ, ՔԿ կարծեմ էլի ինչ որ ծառայությունների պետ էր աշխատում նիկոլի ժամանակներում։
Վազգեն արքը ընդամենը տարիներ առաջ Վիրահայոց թեմի առաջնորդն էր, ով եկեղեցում որևէ իրի վրա, երբ պատահի կոշիկներն էր քսուկում, Թբիլիսիում բազմիցս ենք հանդիպել, այնտեղ չգիտեմ ինքն էր ստեղծել, թե մինչ իրեն կար, բայց եկեղեցուն կից Հայարտուն անունը կրող մի կլուբ կար միայն յուրայինների համար։ Ի վերջո, թբիլիսահայ ոչ նրբանալեզներին հարցրեք, ով է պարոն Վազգեն Միրզախանյանը։
Հիմա սրանք եկեղեցու ինքնամաքրման գործում որդիական խոնարհությամբ ու նախանձախնդիր են դարձել, ողբամ զքեզ, հայոց աշխարհ ․․․
Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը, իսկ՝ Mitk.am-ի լինքում տես լրագրողների հարցերն ու ՀՀ վարչապետի պատասխանները։






Բաց մի թողեք
Ժամանակն է հրաժարվել պառակտիչ քայլերից և ուխտադրժությունից. Արագածոտնի թեմի առաջնորդի խոսքը կալանավայրից
Հերթական ձնագունդը դեռ չգլորած և չմեծացաց ևս փշրվել է․ Մարտիրոսյան
Բնակչության 0.2 տոկոսը կազմող քաղաքական այս հոսանքը փորձում է իրագործել դարակազմիկ ծրագրեր