02/12/2025

Մենք էլ ձեզ պես մամուլից ենք իմացել այդ փաստաթղթի մասին. Հայր Ասողիկ

Մենք էլ ձեզ պես մամուլից ենք իմացել այդ փաստաթղթի մասին և չեմ կարող ասել՝ իրական է թե ոչ։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Միայն կարող եմ ասել, որ հայ եկեղեցին միշտ ամուր է, եկեղեցին միշտ միասնական է։ Եթե մեկը իրեն հայ եկեղեցու միասնությունից դուրս է դնում, դա իր խնդիրն է, և այդ մեկով, երկուսով, երեքով եկեղեցին չի կազմաքանդվում, չի կազմալուծվում»,-ասաց նա։

Նա ընդգծեց, որ եկեղեցին ունի ինքնամաքրման հատկություն, որպես Աստվածային աստվածային հաստատություն․ «Եթե այդ մարմնի մեջ ինչ որ գոյացություն է առաջանում, այդ մարմինն ինքն իրեն այդ գոյացությունը հեռացնում է»։