02/12/2025

Սպիտակ տան մոտ կրակոցներ են տեղի ունեցել. Լուսանկար

Սպիտակ տան մոտ կրակոցներ են տեղի ունեցել:

ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքով՝ վիրավորվել են Ազգային գվարդիայի երկու զինվորներ։

NBC-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել նախագահական նստավայրի մոտ գտնվող այգում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո դիմել է ուղերձով:

CNN-ի փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորը հաստատել է, որ ձերբակալվածը Աֆղանստանից է։

Թրամփն այդ երկիրն անվանել է «դժոխքի անցք երկրի վրա» և նշել, որ կրակողը  «բերվել է իր նախորդի՝ Ջո Բայդենի վարչակազմի կողմից»։

«Այս հրեշավոր հարձակումը չարիքի, ատելության և ահաբեկչության դրսևորում էր։ Սա հանցագործություն է մեր ամբողջ ազգի դեմ։ Սա հանցագործություն է մարդկության դեմ», – ասել է նախագահը։

Թրամփը վստահեցրել է՝ վճռականությամբ լի է, որ կասկածյալը ստանա ամենախիստ պատիժը։