Մինչ ընդդիմադիր դաշտում միսկրծոցին նոր թափ է հավաքում, ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է, ամեն երեքշաբթի նախատեսված վարչության նիստերին ՔՊ-ականների քննարկման առանցքային թեման գալիք ընտրություններն են, ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։
«Հրապարակ» թերթը գրում է․ Շաբաթներ առաջ ձեւավորվել է ՔՊ նախընտրական շտաբը, Փաշինյանը թիմին հանձնարարել է՝ մինչեւ տարեվերջ նախընտրական կարգախոս ընտրել, որը տարեսկզբից պետք է սկսեն շրջանառել։
Վարչության անդամները պետք է կարգախոսների տարբերակների գրավոր առաջարկներ ներկայացնեն, որոնք կլինեն անխոցելի եւ աշխատող։ Ի դեպ, ՔՊ ակտիվի կարծիքով, շտաբում ամենաբարդ եւ պատասխանատու գործը Վահագն Ալեքսանյանինն է, անգամ կատակում են, թե նրանից են կախված ՔՊ-ի հաջողություններն ու անհաջողությունները։
Հիշեցնենք, որ Ալեքսանյանն ընտրվել է շտաբի պետի՝ քարոզչության գծով տեղակալ, որը, պատկերավոր ասած, համակարգելու է ոչ միայն ՔՊ-ի քարոզչական բլոկը, այլեւ մեդիատեռոր է իրականացնելու քաղաքական հակառակորդների դեմ։ Ինքը՝ Ալեքսանյանը, գրեթե ամենօրյա ռեժիմով ֆեյսբուքյան լայվ է մտնում եւ ՔՊ-ի քարոզչությունն է իրականացնում։






Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7