Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը՝ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը նշեց, որ անձամբ ինքը Վեհափառ Հայրապետին խնդրում է արդար ու ողորմած մոտեցում ցուցաբերել այն անձանց հանդեպ, որոնք, նրանց համոզմամբ, ճնշումների, շանտաժի, վախի կամ կեղծ խոսքերի ազդեցության տակ են հայտնվել։
Նրա խոսքով՝ իրենք ակնկալում են, որ Վեհափառ Հայրապետը հնարավորինս ներողամիտ վերաբերմունք կցուցաբերի և կընդունի որոշում, որը կհամապատասխանի հավատացյալ ժողովրդի ակնկալիքներին։
Տեր Վրթանեսը, խոսելով իրավիճակի մասին, ընդգծեց, որ եթե ինքը լիներ Հայրապետի դիրքում, ապա Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած այն եպիսկոպոսները, որոնց գործողությունները քննարկվում են, արդեն կարգալույծ կհռչակվեին, իսկ եկեղեցում կիրակի օրը կօծվեին նոր եպիսկոպոսներ։ Սակայն նա ընդգծեց, որ շնորհակալ է, որ այս պատասխանատու պաշտոնը չի զբաղեցնում, քանի որ Վեհափառ Հայրապետն ավելի հանգիստ, ներողամիտ ու խորաթափանց մարդ է, որն, ըստ իրեն, կարող է ապաշխարության դեպքում ներել:
Տեր Վրթանեսը համոզված է, որ վարչապետի հետ հանդիպած եպիսկոպոսները որոշակի ճնշումների կամ պահանջների տակ են հայտնվել, որոնք անհամարժեք են եկեղեցական ծառայության սկզբունքներին։






Բաց մի թողեք
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից
Ովքեր չեն առաջադրվել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում
Արշակ Սրբազանը կթողնի հոգևորականի պաշտոնը, թե՝ ոչ