«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ՔՊ-ի «դեմքով» միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ որոշ հոգեւորականների դեմ չէ, որ արշավ է սկսել. նոյեմբերի 21-ին իրավապահները ձերբակալեցին, ապա դատավորի որոշմամբ կալանավորեցին «Աֆոն» մականունով հայտնի քրեական ենթամշակույթի աստիճանակարգով ամենաբարձր տեղը զբաղեցնող «օրենքով գող» Ռաֆայել Խոյեցյանին, «Մասիվցի ժիրո» մականունով հայտնի Պարույր Աղաջանյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նրանք, ըստ իրավապահ շրջանակի, կալանավորվել են այն բանի համար, որ իշխանությունը քաղաքական պահանջներ է դրել նրանց առջեւ, ինչի շուրջ համաձայնության չեն եկել:
Այլ կերպ ասած՝ ՔՊ քաղաքական վենախավը ընտրություններին ընդառաջ որոշել է, որ քրեական ենթամշակույթ կրող, ասել է թե՝ «ձայն ունեցող» ուժերին կա՛մ իրենցով պետք է անեն, կա՛մ ուղարկեն բանտ, որ չխանգարեն իրենց ընտրական գործողություններում, խոչընդոտներ չհարուցեն:
Նկատելի է, որ այս առումով բավականին խելացի է գտնվել օրենքով գող «Զապը»` Անդրանիկ Սողոյանը, որը ՔՊ պահանջներին ընդառաջ է գնացել արդեն երկար ժամանակ, եւ ազատ ապրում է ու ստեղծագործում իր աշխարհում»։







Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7