02/12/2025

Արցախի թեմի առաջնորդը ժողովրդին չառաջնորդեց, եկել է Հայաստան բարոյալքություն է քարոզում

Անվտանգության մարմինների կողմից կառավարվող կեղծ հոգևորականների խումբը, ովքեր Փաշինյանի առանձնասենյակի հյուրախաղերից հետո քարոզչական դաշտ են նետվել, բավականին ստորաքարշ առաքելություն են ստանձնել:

Դրանց ասելիքս և որակումները շատ են, սակայն դրանք ամբողջությամբ կշարադրեմ Մայր Աթոռի համապատասխան որոշումներից հետո:

Նկատեցի, որ մարդկանց ասելիքն առավելապես Արցախի թեմի դասալիք առաջնորդի մասին է` հիասթափությունից մինչև ոչնչությունների դասին հռչակել:

Մի մարդ, ով արցախցիների համար ճակատագրական պահին` բլոկադա, ագրեսիա, բռնի տեղահանություն, Արցախում չի եղել, մարդկանց չի առաջնորդել, այսօր փորձում է վեհ դիրքերից, փաշինյանական հրահանգներով, բարոյալքություն քարոզել:

Ինչ արած, իրենք են ընտրել բարոյական դիակի վերածվելու դերը, պետք չէ իրենց խանգարել, մեկ է` իրենց խոսքն ու դերն արժեք չունի և ճիշտ էլ տեղում են հայտնվել:

Տիգրան Աբրահամյանի էջից