Նոյեմբերի 28-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Դեպի 2030 թվական. վերափոխելով բնապահպանական նպատակները գործողությունների» խորագրով միջոցառմանը:
Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված թափանցիկ և ներառական COP17-ի կազմակերպմանը, ինչպես նաև Համաժողովի շրջանակներում համագործակցային մթնոլորտի ապահովմանը:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է COP17-ի ակյունաքարային դերը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման տեսանկյունից: Կարևորվել է կենսաբազմազանությանն առնչվող մարտահրավերների հասցեագրմանն ուղղված համապատասխան ֆինանսավորման ապահովումը և ընդգծվել է առկա բացը լրացնելու անհրաժեշտությունը:
Ամփոփելով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի և բոլոր մյուս շահագրգիռ դերակատարների լիարժեք ներգրավվածության շնորհիվ միայն հնարավոր կլինի ապահովել արդյունավետ Համաժողովի անցկացումը:
Միջոցառումը կազմակերպվել է Բելգիայում ՀՀ դեսպանության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Բրյուսելյան գրասենյակի կողմից` Հայաստանում հյուընկալվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքների շրջանակներում:
Միջոցառմանը մասնակցել են դիվանագիտական կորպուսի, ԵՄ հաստատությունների, վերլուծական կենտրոնների, միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ։







Բաց մի թողեք
Մեր սրտերի խռովքը պոռթկում է ավելի բարձր, քան կարող էր հնչել մեր աղոթքը. Վարչապետին միացած եպիսկոպոսների նոր հայտարարությունը
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին․ Սրբուհի Գալյան
Կիրակի օրը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան