Իշխանական շրջիկ հավատաքննիչներն այս կիրակի որոշել էին պղծել նաեւ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցին, որտեղ վաղ առավոտից իրավապահները դեսանտ էին իջեցվել, անվտանգային խիստ միջոցառումների պատճառը նաեւ Նարեկ Կարապետյանն էր, որը մեկ օր առաջ հայտարարեց, որ սովորականի պես այս կիրակի էլ պատարագի կմասնակցի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Պատարագը սկսելուց մեկ ժամ առաջ Կարապետյանը միայնակ այցելեց եկեղեցի՝ առանց կնոջ եւ երեխաների, ինչպես արել է սովորաբար, հավանաբար կանխատեսելով հնարավոր զարգացումները խուսփել էր սթրեսի ենթարկել ընտանիքին:
Եկեղեցու իր մշտական անկյունում Կարապետյանն էր եւ մի քանի ընկեր, իսկ ներսում իշխանական ամբոխը` ՔՊ առաջնորդի մի խումբ կուսակցականների հետ. Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Արդարադատության եւ առողջապահության նախարարները, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Աժ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը եւ այլք:
Նիկոլ Փաշինյանին եւ Ավինյանին խոնարհաբար ողջունեց պարոն Նավասարդ Կճոյանը, որի տնօրինությամբ մատուցվող պատարագը առանց միջադեպերի չանցավ:
Գարեգին Երկրորդի անունը զեղչելուց հետո պատարագին մասնակցող հավատացյալները վրդովմունք հայտնեցին, սկսեցին բղավել և հնչեցնել Կաթողիկոսի անունը, որից հետո նրանցից մի քանիսին բռնությամբ դուրս հանեցին եկեղեցուց:
Հիշեցնենք, որ Եպիսկոպոսաց վերջին ժողովից հետո Մայր Աթոռից հայտարարեցին, որ կաթողիկոսի անունը զեղչող քահանաներն այսուհետ կարգալույծ կարվեն:






Բաց մի թողեք
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից
Ովքեր չեն առաջադրվել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում
Արշակ Սրբազանը կթողնի հոգևորականի պաշտոնը, թե՝ ոչ