02/12/2025

Եվրոպական առաջնորդները առաջընթաց են գրանցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում

Եվրոպական առաջնորդները Փարիզում կայացած բանակցությունների արդյունքում առաջընթաց են գրանցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում:

Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը X սոցցանցում։

«Այսօր լավ քննարկում է կայացել Վլադիմիր Զելենսկու հետ, ով հանդիպել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի և եվրոպական այլ առաջնորդների հետ»,- գրել է նա:

Ֆոն դեր Լյայենը հավելել է, որ Եվրոպան մտադիր է կարգավորման վերաբերյալ իր առաջարկները ներկայացնել այս շաբաթ: