Զգացե՞լ եք, որ մենք մեր կոլեկտիվ կյանքի հետ կապված ցանկացած թեմա նույն մեխանիզմով ենք պռավալ տալիս։
Օրինակ էս Երևանի օդի ու պատերազմի թեման թվում է թե ծայրահեղ տարբեր թեմաներ են, բայց կռուտիտի նարատիվը աբսոլյուտ նույնն է։
– Ախպեր էդ սաղ գլոբալ պատճառներ ուներ, նենց չի մենք կարայինք դրա դեմն առնեինք։
– Հա յանի էդ էրկու հատ ծառը որ չկտրեին սենց չէր ըլնելու՞։ Էդի երեսուն տարի պտի ծառ չկտրեին, որ էսօր սենց չլներ։
– Ժողովրդից ա սաղ գալիս, հո կառավարությունը չի՞ գնում տերևները վառում։
– Սեզոնային բնույթ ա կրում, ինքն իրան կանցնի։
– Մեզնից հզոր ու հարուստ լիքը երկրների օդը ավելի կեղտոտ ա։
Ես վատ նորություն ունեմ` զարգացող աշխարհում խնդիրները գնալով ավելի բարդ են դառնում, իսկ մենք գնալով ավելի պարզ խնդիրներ լուծելու մեր կարողություններն ենք կորցնում։ Եթե 10 տարի առաջ մենք նորմալ միջուկային ֆիզիկոսների պակաս ունեինք, հիմա արդեն նորմալ սանտեխնիկ ճարելն ա դժվար հարց դառել։ Ու եթե էս դեգրադացիայի ընդհանուր տենդենցի մեջ մենք նաև գնալով ավելի հանդուրժող դառնանք` մեր վերջը հեչ լավ չի լինելու։
Վերը նկարագրված կռուտիտի ալգորիթմը գործում է բացարձակ բոլոր ոլորտներում։ Իսկ հիմա պատկերացրեք, որ եթե իրավիճակն էսպիսին է բոլորիս համար տեսանելի օդի հարցում ապա ինչքան աղետալի վիճակ է այն տեղերում որոնք ծածկված են պետական գաղտնիքի քողով։
Միքայել Նահապետյանի էջից






Բաց մի թողեք
Ժամանակն է հրաժարվել պառակտիչ քայլերից և ուխտադրժությունից. Արագածոտնի թեմի առաջնորդի խոսքը կալանավայրից
Հերթական ձնագունդը դեռ չգլորած և չմեծացաց ևս փշրվել է․ Մարտիրոսյան
Բնակչության 0.2 տոկոսը կազմող քաղաքական այս հոսանքը փորձում է իրագործել դարակազմիկ ծրագրեր