12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

«Պեպո 90»․ ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում. Լուսանկարներ

Փետրվարի 5-ին՝ ժամը 14:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված հայկական առաջին հնչյունային ֆիլմի ստեղծման 90-ամյակին:

Ցուցադրությունը եռակողմ արդյունավետ համագործակցության արդյունք է, որտեղ ներկայացվելու են «Պեպո» ֆիլմի ստեղծման հետ կապված Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվային նյութերից, այդ թվում՝ կոմպոզիտորի տուն-թանգարանի արխիվում պահվող ֆիլմի համար գրված երաժշտության ձեռագիր նոտաները:

«Պեպո 90» . ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

Ցուցադրվելու են նաև Տերյան մշակութային կենտրոնի՝ «Պեպոն 21-րդ դարում» թեմայով ստեղծված յուրահատուկ հանդերձանքների հավաքածուն:

Ցուցահանդեսի բացմանը համերգային ելույթով հանդես կգան սիրված երաժիշտներ Արթուր Աղաջանովը /վոկալ/ և Նունե Մելիք-Վրթանեսյանը /դաշնամուր/:

Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 5-ը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը այս հոբելյանի առթիվ հրատարակել է Պեպոյի երգի նոտաները:

Կինոերաժշտության ոլորտում «Պեպո»-ն Արամ Խաչատրյանի դեբյուտն էր, որը նշանակալի տեղ զբաղեցրեց հայ կինոյի պատմության մեջ: «Կինոերաժշտություն գրելը ինձ համար եղել է դժվար, բայց չափազանց հետաքրքիր և շնորհակալ աշխատանք», – գրել է Արամ Խաչատրյանը:

2013 թվականին Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեեստրում:

https://www.facebook.com/events/25496944329989827?acontext=%7B%22event_action_history%22%3A[%7B%22extra_data%22%3A%22%22%2C%22mechanism%22%3A%22your_upcoming_events_unit%22%2C%22surface%22%3A%22bookmark%22%7D%2C%7B%22extra_data%22%3A%22%22%2C%22mechanism%22%3A%22your_upcoming_events_unit%22%2C%22surface%22%3A%22bookmark%22%7D]%2C%22ref_notif_type%22%3Anull%7D

May be an image of clarinet, violin and text that says 'GES 4A/л TERYAN 90 90ጌ2 PEPO ጣሪጣበ 3በሀ EXHIBITION 02.05.2026 05. 2026 02. 02.05. 14:00 @ എഹഗிக்'