Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արսենալն» իր հարկի տակ Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ։
«Էմիրեյթս» մարզադաշտում միակ գոլի հեղինակը վերջին վայրկյաններին դարձավ «Կապույտների» նախկին հարձակվող Կայ Հավերցը։
Առաջին հանդիպումը «Սթեմֆորդ Բրիջում» կրկին հաղթել էին «Զինագործները»՝ 2-3։
«Ուեմբլի»-ում «Արսենալը» սպասելու է «Մանչեսթեր Սիթի» – «Նյուքասլ Յունայթեդ» զույգի հաղթողին։ Առաջին խաղն ավարտվել էր Պեպ Գվարդիոլայի թիմի հաղթանակով (2-0)։

Բաց մի թողեք
Փետրվարի 12-ի աստղագուշակ․ Կարելի է հիշել վաղեմի նախասիրությունները
«Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին. Լուսանկարներ
Փետրվարի 11-ի աստղագուշակ․ Կարող են օգտակար լինել վաղեմի ծանոթությունները