Ֆրանսիայի «Հայրենասերներ» կուսակցության ղեկավար Ֆլորիան Ֆիլիպոն կոչ է արել իրավապահներին հետաքննել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ ամերիկացի սեքս-սկանդալներում հայտնված եւ անչափահասների սեքսուալ շահագործման հանցանքների մեջ մեղադրված ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի կապերը։
Ֆիլիպոն ասել է, որ Մակրոնը նախ որպես նախարար, իսկ հետո արդեն որպես նախագահ՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով գործեր է վարել Էփշտեյնի հետ, ինչը երեւում է ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից հանրայնացված «Էփշտեյնի գործի» փաստաթղթերում։
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Մակրոնը գաղտնի նամակագրություն է ունեցել Էփշտեյնի հետ էմիրաթցի գործարար Սուլեյման բին Սուլայամիի միջոցով։

Բաց մի թողեք
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի՝ Կանադայի դեմ սահմանած մաքսատուրքերը
Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել զգույշ լինել Թուրքիա մեկնելիս
Լեհաստանը չի միանա Թրամփի «Խաղաղության խորհրդի» աշխատանքներին այս պայմաններում․ վարչապետ