Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը բազմիցս փորձել է սպանել իրեն, և իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգը նրա համար դարձել է մշտական իրականություն, հաղորդում է Le Monde-ը։
Նրա խոսքով՝ պատերազմի սկզբում վախն ավելի մեծ էր, բայց ժամանակի ընթացքում նա սովորել է ապրել մշտական վտանգի մեջ։
2024 թվականին, ըստ ուկրաինական հետախուզության տվյալների, Զելենսկու դեմ գրանցվել է մոտ տասը մահափորձ։ Մահափորձեր են իրականացվել նաև Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության այլ անդամների դեմ։
Մեկնաբանելով Եվրոպայում Մոսկվայի հետ հնարավոր երկխոսության վերաբերյալ քննարկումները՝ Զելենսկին ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինի վրա ճնշումը մնում է անբավարար։ Նա նշել է, որ իրական լծակների բացակայության պայմաններում բանակցությունները միայն ամրապնդում են Կրեմլի դիրքերը և արդյունքի չեն հանգեցնի։

Բաց մի թողեք
Լեհաստանը չի միանա Թրամփի «Խաղաղության խորհրդի» աշխատանքներին այս պայմաններում․ վարչապետ
Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում․ ընդդիմադիրները փորձել են թույլ չտալ նախարարների երդմնակալությունը. Լուսանկար
Պուտինը նոր պատերազմների է նախապատրաստվում․ Արտաքին զեկույց Էստոնիայից