Արդեն մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ և տեսանյութեր են շրջանառվում Շիրակի մարզ, մասնավորապես Ամասիա և Գյումրի այցելած ադրբեջանցիների մասին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պատասխանել է Civic.am-ի՝ փետրվարի 18-ին ստացված հարցմանը՝ տեղեկացնելով, որ հարցման մեջ հիշատակված անձինք ազգությամբ ադրբեջանցիներ են և հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։
ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ նրանք մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն և երկրից դուրս են եկել «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետով։ Այցը կրել է մասնավոր բնույթ։ Նշվում է նաև, որ տվյալ անձինք նախկինում ևս այցելել են Հայաստան։
Միաժամանակ ծառայությունը հայտնել է, որ ազգային անվտանգության մարմինների գործունեության և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկությունները դասվում են պետական գաղտնիքի շարքին և, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ենթակա չեն հրապարակման։


Բաց մի թողեք
Երբ մի կողմ եք դնում զենքերը և ներդրում կատարում բարգավաճման մեջ, դա կբերի նվաճում․ Վենսը՝ Փաշինյանին և Ալիևին
Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ
Պետբյուջեից 520,7 մլն դրամ կհատկացվի ՔՊ-ին, «Հայաստան» դաշինքին, ԲՀԿ-ին և «Հանրապետության»-ը