Դեռեւս անցած ուրբաթ օրը մեզ տեղեկություններ հասան, որ ոստիկանության նորաստեղծ գվարդիային «համար 1» պատրաստություն է հայտարարվել, ասվել է, որ հարկ եղած դեպքում պետք է փակել մարզերից Երեւան մտնող ճանապարհները, թույլ չտալ, որ մարդիկ գան մայրաքաղաք։
«Հրապարակ» թերթը գրում է․ Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը նախապես ծրագրել է իր «սեւ գործը» եւ կանխատեսել, որ ընդդիմությունն իր էլեկտորատին փողոցային պայքարի կկանչի` տեսնելով ընտրակեղծիքները:
Սակայն երեկ՝ մինչեւ երեկո ընդդիմադիրները քննարկումների մեջ էին եւ անգամ խուսափում էին գնահատականներ տալ ընտրությունների մասին` գոնե հայտարարել, որ չեն ճանաչում դրանց արդյունքները։

Բաց մի թողեք
ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն անձի երկվությու՞ն ունի, թե՞ էվոլյուցիա է ապրել
Եթե խաղաղություն է, ինչո՞ւ եք պաշտպանիչ մեծ պատ սարքել
Առանձին են ապրում, որ ունեցվածքը թաքցնե՞ն