Թշնամին շարունակ պատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմի՝ անընդհատ զորավարժանքներ անելով:
Հրապարակ թերթը գրել է․ Իսկ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը շարունակում է պատերազմ վարել սեփական երկրի ներսում: Ողջ արևմտյան աշխարհն ընդունում է, որ թշնամական Ադրբեջանի ղեկավարը բռնապետ է: Բայց նույն այդ աշխարհը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին համարում է ժողովրդավարության խիզախ առաջնորդ: Ի՞նչ է սա՝ եթե ոչ հայաստանյան ուղղությամբ արևմտյան աբսուրդի դրսևորում:
Ձկնաբուծությամբ զբաղվողները կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ցույց են անում: Նպատակը կառավարությանը դրդելն է, որպեսզի այն աջակցի բողոքավորներին ձկան արտահանման հարցում: Իսկ դրա նախորդ օրը էկոնոմիկայի նախարար Պապոյանը նկարվել էր կես րոպեանոց քարոզչական տեսահոլովակում: Որում ասվում էր, որ Եվրամիությունն այդ հարցում տվել է բոլոր թույլտվությունները, հայաստանի կառավարությունն էլ ընդունել է համապատասխան ընթացակարգերը: Ենթադրվում է, որ դա հերթական իմիտացիան է, որովհետև եթե նախարարը ճիշտ լիներ, ձկնաբույծները բողոք անելու փոխարեն իրենց գործով կզբաղվեին: Որպեսզի Նիկոլենք վատ չզգան՝ սա էլ ընդունենք որպես հայկական աբսուրդի դրսևորում:
Նախարար Պապոյանը Ֆեյսբուքում գրառում է անում, որ հունիսի 1-ից հուլիսի 19-ը Հայաստանից արտահանվել է 7654 տոննա ծիրան (ավելի քան 380 մեծ բեռնատար)։ Հարց՝ ի՞նչու նշված չէ բեռնատարների ճշգրիտ քանակը, եթե 7.6 հազար տոննայի համար բավարար է հենց 380-ը: Բեռնատարների տարողությունը կազմում է հենց 20-24 տոննա: Արտահանման աշխարհագրությունն, ըստ այդ գրառման, շատ լայն է, բայց Իսպանիա արտահանում չի եղել: Չնայած իսպանահայ համայնքը նախորդ օրը հայտնել էր, որ Իսպանիա հասած ծիրանն ամբողջովին փչացած է եղել:
Այդ առումով ունենք երեք տարբերակ: Կա՛մ նախարարը տեղյակ չի դեպի Իսպանիա արտահանման փորձից, կա՛մ այդ փորձն արտահանում չի համարում՝ հաշվի առնելով ծիրանի փչանալը, կա՛մ էլ իսպանահայ համայնքը ստում է: Իսկ գուցե՞ համայնքը չի ստել, և իրենց արձանագրած ֆուռը հենց մեկն էր այդ «ավելի քան 380»-ից: Ոգևորված սեփական գրառումից՝ վերջինս սարկազմով ավելացնում է, թե «նաև դեպի Պորտուգալիա արտահանում չունենք, հետևաբար առաջարկում եմ, որ ընդդիմադիր մամուլը այսօր էլ մի մեքենա դեպի Պորտուգալիա «արտահանված» ծիրան փչացնի»: Նախարարը երևի տեղյակ չի, որ ընդդիմադիր մամուլն, ի տարբերություն ՔՊ-ամերձ մամուլի, «մատից նորություն չի ծծում»: Քանի որ թիկունքին իշխանություն չունի, որպեսզի իրեն պաշտպանված զգա: Սա էլ գումարած՝ կստանանք աբսուրդի հայկական թատրոն:

Բաց մի թողեք
«Մուլտի վելնեսը» եթե անօրինական էր, անունը փոխեցին՝ դարձավ օրինակա՞ն
Նիկոլին վերցնեն՝ Պետրոսը կշահի (Լրագրային շանսոն)
Եթե ոչ մի բան չգիտես, Ազգային ժողովում ի՞նչ ես անում Հռիփսիմե Գրիգորյան․ Լուսանկար