16/10/2026

EU – Armenia

Եվրախորհրդի դիտորդները ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը ընտրությւոնների հետ կապված․ Տեսանյութ

Տեսանյութն՝ այստեղ

Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ-ում Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին։

Նա սոցիալական ցանցում հրապարակած տեսանյութում նշել է, որ պատվիրակության շրջանակում քննարկվելու են Հայաստանի համար կարևոր մի շարք հարցեր։

Կարապետյանի խոսքով՝ օրակարգում է նաև Հայաստանի ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների թեման։

«Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում»,– տեսանյութին կից գրել է նա։

Տեսանյութն՝ այստեղ

«Զեկույցում ի թիվս այլ արձանագրումների՝ նշվում է, որ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները բազմազան էին և լավ կազմակերպված: Ընտրողներին տրված էր իրական ընտրություն քաղաքական այլընտրանքների միջև: Դիտարկված ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում ընտրության օրվա ընթացքը գնահատվել է չափազանց դրական։

Զեկույցում արձանագրվում է, որ ընտրություններն անցկացվել են աշխարհաքաղաքական չափազանց կարևոր վերադասավորումների պայմաններում:

Ընտրություններն ուղեկցված էին Հայաստանի հանդեպ արտաքին միջամտությամբ, որի մասշտաբները դիտորդները բնորոշել են որպես «աննախադեպ և մտահոգիչ»։

Զեկույցը շեշտում է Հայաստանի հանդեպ կիրառված տնտեսական պատժամիջոցները և դիվանագիտական կոշտ հռետորաբանությունը՝ ընտրությունների արդյունքներն ուղղորդելու դեպի ընդդիմադիր կամ հակակառավարական կուսակցություններ։

Համաձայն ԵԽԽՎ դիտորդական առաքելության՝ ընտրությունների օրն անցել է լավ կազմակերպված և հանգիստ մթնոլորտում:

Դիտարկված ընտրական տեղամասերի ճնշող մեծամասնությունում ընտրական գործընթացն արժանացել է դրական գնահատականի, այդ թվում՝ կանանց լավ ներկայացվածությամբ ընտրական տեղամասային հանձնաժողովների կազմում:

Քարոզարշավի ընթացքում արտերկրից դիտարկվել են առևտրային սահմանափակումների և անվտանգության սպառնալիքների ուղղակի ճնշումներ, որոնց նպատակը, ըստ զեկույցի, ազդելն էր ընտրողների վրա ընդդիմադիր ուժերի օգտին:

Օտարերկրյա միջամտությունն ու արտաքին տեղեկատվական գործողությունները հասել էին աննախադեպ մասշտաբների Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում:

Ըստ զեկույցի՝ ընտրությունների արդյունքները վկայում են, որ հասարակությունը դրսևորել է իր ժողովրդավարական կայունությունը՝ չնայած աննախադեպ մասշտաբի արտաքին ճնշումներին և արձանագրված թերություններին։

ԵԽԽՎ զեկույցը արձանագրում է՝ նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն»: