Իշխանությունն առաջնորդվում է «խրախճանք ժանտախտի ժամանակ» սկզբունքով։
«Հրապարակ» թերթը գրում է․ Շաբաթ օրը Սյունիքի մարզի Տեղ սահմանամերձ գյուղի Ուրցասար բարձունքում տեղադրվել է Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր դրոշը, որի համար, ըստ համայնքապետարանի աղբյուրի, 14 մլն դրամ է հատկացվել՝ հարակից տարածքը կարգի բերելու, հողաթումբ հարթեցնելու եւ նմանատիպ այլ աշխատանքների համար։ Ուրցասարը տեղակայված է Տեղ եւ Քարաշեն բնակավայրերի միջեւ։
Միջոցառմանը ներկա են եղել իշխանական պատգամավորներ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Պնախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը, որը Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի մորեղբայրն է, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը եւ մի շարք պաշտոնատար անձինք։ Սա այն համայնքն է, որը պատերազմից հետո թշնամու հարձակումների հետեւանքով ավելի քան 100 հեկտար հող է կորցրել՝ Կոռնիձոր, Խնածախ, Խոզնավար համայնքների շրջանում, մինչեւ վերջերս ամենօրյա ռեժիմով այստեղ կրակոցներ էին հնչում։
Մեզ չհաջողվեց համայնքի ղեկավարի հետ կապ հաստատել, մեզ ասացին նաեւ, որ Ղուլունցի նկատմամբ ապօրինի հանքօգտագործման կասկածանքով վարույթ է հարուցվել, որին կանդրադառնանք առաջիկայում։






Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են