Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ընդգրկել է այսպես կոչված «անցանկալի կազմակերպությունների» ցանկում։
Human Rights Watch-ը գործում է 1978 թվականից և հետևում է մարդու իրավունքների խախտումներին ավելի քան 70 երկրներում։
Կազմակերպության կայքը Ռուսաստանում արգելափակվել է 2022 թվականին՝ Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո։ Ռուսաստանում վարչական և քրեական պատասխանատվություն է նախատեսված «անցանկալի կազմակերպությունների» գործունեությանը մասնակցելու համար։
![]()






Բաց մի թողեք
Լեհաստանը կարող է ԵՄ-ի կողմից միլիոնավոր եվրո տուգանքների ենթարկվել
Էստոնիան արգելում է Ուկրաինայում կռված ռուսների մուտքը երկիր
Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն