2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Խաչատրյանի անվան տրիոն ունեցել է 20-ից ավել համերգներ Ռուսաստանի Դաշնության 21 քաղաքներում` Մոսկվայում, Ստավրոպոլում, Կիսլովոդսկում, Նիժնի Նովգորոդում, Նովոսիբիրսկում, Արխանգելսկում, Բառնաուլում, Տոմսկում, Տյումենում, Վոլոգդանում, Լիպետցկում, Մուրմանսկում, Չելյաբինսկում, Կուրգանում, Կրասնոդարում, Պերմում, Իժևսկում, Վորոնեժում և այլն, Տրիոյի հիմնադրման 25-ամյակի հոբելյանական համերգների շրջանակներում:

Համերգային ծրագրերում Խաչատյանի անվան տրիոյի երաժիշտները. Արմինե Գրիգորյանը /դաշնամուր/, Կարեն Շահգալդյանը /ջութակ/ և Կարեն Քոչարյանը /թավջութակ/, կատարեցին ինչպես Արամ Խաչատրյանի, այնպես էլ այլ հայ, ռուս և արևմտաեվրոպացի մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգային շրջագայության ընթացքում ներգրավված են եղել նաև տարբեր ֆիլհարմոնիաների նվագախմբեր, որոնց հետ միասին Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտները կատարել են Բեթհովենի եռակի կոնցերտը:
Համերգները անցել են լեփ-լեցուն դահլիճներում, արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատականին և ջերմ ընդունելությանը և լայնորեն լուսաբանվել են տեղի ԶԼՄ-ներում:




Բաց մի թողեք
«ՀԱՅ ՖԵՍՏ» 24 կատարողական արվեստների միջազգային փառատոնը մեկնարկեց «Տիեզերական Ճամփորդություն» ներկայացմամբ. Լուսանկարներ
Պաչո Ֆլորեսի շեփորի կրակը՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Երևանի աշնանային երաժշտական երեկոյում․ Լուսանկարներ
Պարոնյանի թատրոնը սեպտեմբերի 29-ին ազդարարեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը. Լուսանկարներ