ԱԱԾ աշխատակիցները գիշերը մտել են Էջմիածնի քիմիկների զորամաս, կան բերման ենթարկվածներ, որոնց թվում բարձրաստիճան զինվորականներ։
Մեզ ասացին, որ մինչ այս պահն էլ զորամասում են,օպերատիվ գործողություններ են իրականացնում։
Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է զորամասն արժանացել իրավապահների ուշադրության կենտրոնում։
Պարզվում է՝ օպերատիվ տվյալներ են ստացել վառելիքի յուրացման մասին եւ գիշերը, երբ զորամասից հերթական անգամ երկու տոննա վառելիք են փորձել հանել, ԱԱԾ աշխատակիցները բռնել են։ Բերման ենթարկվածների թվում կա գումարտակի ղեկավար։
Հակակոռուպցիոն կոմիտեից մանրամասներ են հայտնել Էջմիածնում տեղակայված «քիմիկների զորամաս»-ում իրավապահների իրականացրած գործողությունների մասին։
«Առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել»,- հայտնել են կոմիտեից՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։






Բաց մի թողեք
Խոշոր չափի խարդախության դեպք՝ Երևանում․ տուժածը հայտնի վաղամեռիկ քաղաքական գործչի կինն է
Մալաթիա Սեբաստիա թաղապետարանում ձերբակալություններ են
Բացահայտվել է նոր զանգերի կենտրոն, առգրավվել է 80 000 դոլար․ Լուսանկար