Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ մտահոգություն են հայտնել Միացյալ Նահանգների կողմից հնարավոր «դավաճանության» վերաբերյալ։
Զրույցի ձայնագրությունը ձեռք է բերվել Der Spiegel-ի կողմից։
«Կա հնարավորություն, որ Միացյալ Նահանգները կարող է դավաճանել Ուկրաինային տարածքային հարցում՝ առանց հստակ անվտանգության երաշխիքներ տրամադրելու», – նշել է Մակրոնը՝ հավելելով, որ Զելենսկին կարող է «մեծ վտանգի» ենթարկվել։
Մերցը աջակցել է Ֆրանսիայի առաջնորդի դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ Ուկրաինայի նախագահը պետք է «չափազանց զգույշ լինի առաջիկա օրերին»։
Նա նաև մատնանշել է ԱՄՆ պաշտոնյաների, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆի և ամերիկացի առաջնորդի փեսայի՝ Ջարեդ Քուշների կողմից հնարավոր մանիպուլյացիաները։






Բաց մի թողեք
Ներքաղաքական առկա իրավիճակը Վրաստանին Եվրոպայից ավելի է հեռացնում
Գերմանիայում Ադրբեջանի քաղաքացու կողմից պետական հանցանք է կատարվել, արդյոք «ահաբեկիչներ են գործում»
Ռուսաստանը կարող է ներքին թշնամի ստանալ՝ իսլամական ծայրահեղականության կողմից