ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խնդրելով լսել այն ու տարածել:
Սուրենյանը նշել է, որ արդեն տևական ժամանակ է՝ իր նկարով բացվում են կեղծ էջեր տարբեր հարթակներում, ու անգամ որոշ լրատվականներում տարածվում են կեղծ լուրեր այն մասին, թե, օրինակ, սարսափելի տեղումներ են սպասվում, փոթորիկ, սպասվում է դարի ամենացուրտ ձմեռը կամ դարի ամենաշոգ ամառը:
Նրա խոսքով՝ նման լուրերն ունենում են բավական մեծ արձագանք, ու մարդիկ հավատում են նման լուրերին:
«Խնդրում եմ հետևել միայն պաշտոնական լուրերին, ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի էջին, իմ էջին և Հայհիդրոմետի էջին»,- նշել է Սուրենյանը:






Բաց մի թողեք
Դեկտեմբերի 27-ի աստղագուշակ․ Ինչ վերաբերում է փողին, ապա լավագույնն է հույսը դնել ձեր ինտուիցիայի վրա
«Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար հեռուստաընկերություններից հրավերները շարունակվում են
Նամակ Մերձբալթյան երկրներից․ Հետ կանչել Վազգեն Միրզախանյանին, տեր Խոսրովին, Վարդան եպիսկոպոսին և արժանի պատիժ նշանակել