ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել մոտ 30 արտասահմանյան առաքելություններից բարձր պաշտոններ զբաղեցնող որոշ դիվանագետների:
Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի անանուն պաշտոնյաների:
-ի փոխանցմամբ՝ 29 ամերիկյան արտասահմանյան առաքելությունների ղեկավարներին տեղեկացվել է, որ նրանց պաշտոնավարման ժամկետը լրանալու է հունվարին։
Գործակալությունը նշում է, որ վերոնշյալ դիվանագետները պաշտոնները ստանձնել են ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք: Ամենամեծ թվով ամերիկացի դեսպաններ հետ են կանչվում Աֆրիկայից, որտեղ 13 երկրներում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ղեկավարները ստացել են աշխատանքից ազատման ծանուցումներ: Ասիայում Թրամփի վարչակազմը հետ է կանչում դեսպաններին վեց երկրներից, այդ թվում՝ Վիետնամից և Ֆիլիպիններից:
Մերձավոր Արևելքում Ալժիրում և Եգիպտոսում գտնվող ամերիկացի ավագ դիվանագետները ստացել են աշխատանքից ազատման ծանուցումներ: Կադրային փոփոխությունները կվերաբերեն նաև Հայաստանում, Հյուսիսային Մակեդոնիայում, Չեռնոգորիայում և Սլովակիայում ԱՄՆ դեսպանատներին: Associated Press-ը հաղորդում է, որ այս դիվանագետները պարտավոր կլինեն վերադառնալ Վաշինգտոն, որտեղ նրանք կարող են ընդունել նոր նշանակումներ, եթե ցանկանան:
Քրիստինա Քվինը ԱՄՆ բարձրագույն դիվանագիտական կորպուսի կադրային ծառայող է՝ նախարար-խորհրդականի դիվանագիտական աստիճանով: Դեսպան Քվինը Երևան է ժամանել 2023թ․փետրվարի 16-ին։ Նա Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանն է Հայաստանում։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի գրառումը․
«ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Երևան է ժամանել 2023 թվականի փետրվարին։ Սովորաբար ԱՄՆ դեսպանների գործուղման ժամկետը կազմում է երեք տարի։ Politico-ի տեղեկությունների համաձայն, նա և ևս շուրջ 30 ԱՄՆ դեսպաններ հունվարին հետ կկանչվեն։
Հետևաբար, դեսպան Քվինը Վաշինգտոն կվերադառնա իր պաշտոնավարման ժամկետի ավարտից ընդամենը մեկ ամիս առաջ»։






Բաց մի թողեք
Ներքաղաքական առկա իրավիճակը Վրաստանին Եվրոպայից ավելի է հեռացնում
Գերմանիայում Ադրբեջանի քաղաքացու կողմից պետական հանցանք է կատարվել, արդյոք «ահաբեկիչներ են գործում»
Ռուսաստանը կարող է ներքին թշնամի ստանալ՝ իսլամական ծայրահեղականության կողմից