«Հայաստան. պատմությունը պարերում» պարային ներկայացման ընթացքում կանցնեք հայոց պատմության տարբեր դարաշրջաններով՝ Նոյից մինչև մեր օրեր, մեծագույն պատերազմներից մինչև հարսանեկան շքեղ տոնախմբություններ:
Ձեզ սպասվում են. «Քոչարի», «Բերդ», «Յարխուշտա» և այլ ազգային պարեր՝ առաջատար հայ պարողների/պարային խմբի կատարմամբ։
Դուդուկ, զուռնա, քանոն և այլ հայկական ժողովրդական գործիքների կենդանի հնչողությամբ ազգային մեղեդիներով հարուստ երեկո
Պարը համամարդկային լեզու է, ընկալելի բոլորի համար, հասանելի կլինեն հայերեն, ռուսերեն և անգլերեն ենթագրեր / տիտրեր
Հայկական ավանդական հարսանիքի մասնակցության հրավեր, ուրախ տոնակատարության հյուրը դառնալու հնարավորություն
Բովանդակալից սյուժե և զգացմունքային մթնոլորտ
Ավանդական ազգային տարազները, դեկորացիաները և ուղեկցող տեսաշարքը ներկայացման ողջ ընթացքում ձեզ ամբողջովին կտեղափոխեն հայկական մշակույթի աշխարհ:
Սպասում ենք ձեզ մեր տոնին։






Բաց մի թողեք
Մահացել է բրիտանական «The Cure» ռոք խմբի կիթառահար Փերի Բամոնթը․ Տեսանյութ՝ ամբողջական համերգ
Եվ գուցե՝ ամենամեծ սերը. Նելոն Մանդելայի սիրո պատմությունը․ Էսսե
Queen-ի նախկինում չթողարկված Սուրբ Ծննդյան «Not For Sale (Polar Bear)» երգը․ Տեսանյութ