Իրան-Հայաստան առեւտրային գոտում՝ Մեղրի-Նորդուզ անցակետի մոտ բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդները դաժան ծեծի են ենթարկվել։
Իրանից Հայաստան եկող վարորդներից մեկը՝ Արմեն Մնացականյանը «Հրապարակ»-ին պատմեց, որ իրանցի քաղաքացիներ են իրենց մոտեցել, առաջարկել են դիզվառելիք գնել, սպառնացել են, թե չգնելու դեպքում թմրանյութ կգցեն բեռների մեջ։ Երբ հայ վարորդները չեն համաձայնել՝ ծեծի են ենթարկել նրանց, մարմնական վնասվածքներ պատճառել։
«Դիզվառելիք չառնելու համար նախ սկսեցին ինձ ծեծել, հետո՝ երբ ընկերս եկավ օգնության, նաեւ՝ ընկերոջս։ Շլանգով խփում էին։ Բացի այդ՝ բեռնատարը նենց են վնասել, որ էլ չի քշվում։ Ասում են, որ չլցնեք, ձեր ավտոների մեջ պլան կգցենք, քֆուր են տալիս, վիրավորում են մեզ»,-պատմեց վարորդը։
Լեռնիկ Նազարյանը, որ նույնպես ծեծի է ենթարկվել, մեզ հետ զրույցում ասաց, որ սա առաջին դեպքը չէ, պարբերաբար իրանցիները հարձակվում են հայ վարորդների վրա։ Վարորդները նշեցին նաեւ, որ Իրանի իրավապահները դեպքի վայրում են, արձանագրում են կատարվածը։ Բայց նման դեպքերում պետք է պետությունն արձագանքի՝ տեր կանգնի իր քաղաքացիներին։







Բաց մի թողեք
Հ1-ի ամանորյա ծրագրում նորից ընդգրկված չէ Գարեգին Բ-ի ուղերձը, փոխարենը՝ Վահագն Ալեքսանյանը կխոսի
Գերմանիայում Ադրբեջանի քաղաքացու կողմից պետական հանցանք է կատարվել, արդյոք «ահաբեկիչներ են գործում»
ԱՄՆ վիզայի արգելքը թիրախավորում է նախկին եվրահանձնակատար Բրետոնին՝ սոցիալական ցանցերի ենթադրյալ գրաքննության պատճառով