Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթի ընթացքում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը քննադատեց իշխանություններին՝ նշելով, որ նրանք հպարտորեն հայտարարում են, թե Արցախից հրաժարվելով՝ փրկել են Հայաստանի պետականությունը։
Մինասյանի խոսքով՝ այդ հայտարարությունները միայն փորձ են արդարացնելու իրենց ձախողումները. Կեղծ խաղաղությամբ երկիրը տանում են նոր կորուստների։
Նա ընդգծեց, որ նույն մարդիկ այսօր էլ շարունակում են խոսել խաղաղության մասին, սակայն իրականում իրենց քայլերով երկիրը կանգնեցնում են նոր վտանգների և կորուստների առաջ։
Մինասյանը նաև նշեց, որ իշխանության ներկայացուցիչները շարունակաբար տարածում են ատելություն և պառակտում մտցնում հասարակության մեջ:






Բաց մի թողեք
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով
Հանգամանալից կանդրադառնամ այս կրկեսին․ Դիանա Գասպարյանն իր հանդեպ հարուցված քրեական գործի մասին
Շողակաթ հեռուստաընկերությունը փակում են քաղաքական նպատակներով