Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների կողմից իրականացվող թշնամական արշավը շարունակվում է։
Ավելին՝ այսօր նախատեսվող արշավը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը իրականացվում է տիրադավ հոգևորականների ձեռամբ, ազգային խայտառակության բացառիկ դրսևորում է։
Եկեղեցու դեմ այս պայքարն ունի հստակ նպատակ՝ վնասել և թուլացնել ազգային արժեքները, ջլատել հայ հասարակությանը՝ համահունչ թշնամական պետությունների պահանջներին։
Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնության ներքո՝ հակասելով ժողովրդավարական արժեքներին և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
Միջազգային ժողովրդավարության վախճանն այլևս իրականություն է և մենք ինքներս պետք է ստեղծենք իրական ժողովրդավարություն՝ հայկական ժողովրդավարություն։
Սիրելի՛ ժողովուրդ,
Կոչ եմ անում, որևէ պարագայում չմասնակցել տիրադավ հոգևորականների, իսկ իրականում՝ ուժային կառույցների կողմից կազմակերպված այսօրվա արշավին։ Հիմա, առավել քան երբևէ, մեզ պետք է համերաշխություն, միասնություն, ուժ և հավատ՝ հաղթահարելու այս իրավիճակը և դիմակայելու երկրի առջև ծառացած մարտահրավերներին։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ դուրս եկած հոգևորականներին հորդորում եմ վերաիմաստավորել իրենց առաքելությունը, դադարեցնել հակաեկեղեցական վարքագիծը և եկեղեցու խնդիրները քննարկել բացառապես եկեղեցու ներսում՝ առանց հանրային ու պառակտիչ դրսևորումների։
Աստված պահապան հայ ժողովրդին։
Մանե Թանդիլյան






Բաց մի թողեք
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով
Հանգամանալից կանդրադառնամ այս կրկեսին․ Դիանա Գասպարյանն իր հանդեպ հարուցված քրեական գործի մասին
Շողակաթ հեռուստաընկերությունը փակում են քաղաքական նպատակներով