26/12/2025

Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի մեկդարյա հոբելյանն է՝ 100-ամյակը

Այսօր՝ Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի մեկդարյա հոբելյանն է՝ 100-ամյակը, ինչի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, անխտիր բոլոր երաժիշտներին՝ ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ և անձնակազմի բոլոր ներկայացուցիչներին՝ Նորայր Նազարյանի գլխավորությամբ։

Ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայաստանի ամենակոլորիտային, մշակութային խորհրդանիշներից մեկն է, որը նաև կարևորագույն ու պատվարժան տեղ ու դիրք ունի նաև համաշխարհային երաժշտական քարտեզում։

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի յուրաքանչյուր համերգ տոն է արվեստասեր՝ երաժշտասեր հանդիսատեսի համար, որ առաջ է մղում դասական երաժշտարվեստն ու նպաստում դասականի զարգացմանը Հայաստանում, իհարկե նաև՝ հայ դասական երաժշտության տարածումն է ապահովում համաշխարհային բեմահարթակներում։
Եկեք համախումբ շնորհավորանքներ հղենք բարձրարժեք արվեստ սփռող Ֆիլհարմոնիկ նվագախմբին, ցանկանք՝ անընդհատ ստեղծագործական վերելքներ, ձեռքբերումներ ու մշծտապես որակյալ հանդիսատես, իսկ հետևորդներիս պարգևեք նույնքան համաշխարհային երաժիշտների հյուրախաղեր Երևանում, որպեսզի նաև հաղորդակից լինենք բարձրարվեստ ոլորտում զարգացումների կենդանի կատարումներին։

Հ․Գ․ Հիմնադրվել է 1925 թվականի մարտի 20-ին, Արշակ Ադամյանի ջանքերով: Տարբեր տարիներին նվագախումբը ղեկավարել են՝ Արշակ Ադամյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Կոնստանտին Սարաջևը, Միքայել Տերյանը, Օհան Դուրյանը, Միքայել Մալունցյանը, Ռուբեն Վարդանյանը, Արամ Քաթանյանը, Դավիթ Խանջյանը, Ռաֆայել Մանգասարյանը, Լորիս Ճգնավորյանը։ 2000 թվականից նվագախմբի ղեկավարն է Էդուարդ Թոփչյանը: