26/12/2025

Հեռուստաաշտարակը լուսավորվելու է RGB (R-կարմիր, G-կանաչ, B-կապույտ) գունային համակարգով. ԲՏԱ նախարար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության հետ կապված քննադատություններին:

«Չտրվե՛նք կեղծ, անհիմն ու էժանագին տեղեկատվությանը:

Երևանի հեռուստաաշտարակի նոր տեղադրված լուսավորման համակարգն արդեն մի քանի օր է՝ գտնվում է համալարման, կարգաբերման և փորձարկման ռեժիմում:

Այդ ընթացքում հեռուստաաշտարակը լուսավորվելու է RGB (R-կարմիր, G-կանաչ, B-կապույտ) գունային համակարգի տարբեր կրիտիկական և միջանկյալ երանգներով: Հենց այս գույների տարբեր չափաբաժիններով միախառնման արդյունքում են հետագայում ստացվելու գունային գամմայի այլ երանգները:

Ցանկացած տիպի նոր, գունավոր լուսավորման համակարգի համար սա բնականոն գործընթաց է, առանց որի հնարավոր չի լինի իրականացնել որևէ կարգավորում:

Աշխատանքների ավարտից հետո Երևանի հեռուստաաշտարակը մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին կներկայանա իր նոր, ամբողջական լուսավորմամբ»,- գրել է Հայրապետյանն ու հրապարակել լուսանկարներ:

01.jpg (115 KB)