26/12/2025

ՀՀ ոստիկանությունը, փաստացի հերքում է այսօր առավոտյան Ոստիկանության կողմից տարածված հայտարարությունը

Այսօր զանգահարել եմ ՀՀ ոստիկանության 1-02 հեռախոսահամարով և տեղեկացրել 2025 թվականի դեկտեմբերի 17-ին ժամը 17։39-ին civic.am լրատվական կայքում՝ 10 եպիսկոպոսների անունից տարածված անանուն, ակնհայտ կեղծ հայտարարության մասին, որը հղում չի պարունակում որևէ սկզբնաղբյուրի, անստորագիր է, նշված չէ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 17։00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսվող հավաքի որևէ պատասխանատուի մասին։

Միաժամանակ ոստիկանությանը տեղեկատվություն եմ տրամադրել e-gov.am միասնական տեղեկատվական հարթակի միջոցով։

Միաժամանակ զանգահարել եմ ՀՀ Արմավիր մարզի Վաղարշապատի համայնքապետարան և պարզել, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 17։00-ին համայնքի տարածքում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան որևէ հավաք անցկացնելու պաշտոնական իրազեկում համայնքի ղեկավարի աշխատակազմը չի ստացել։

Ինձ հետ կապ են հաստատել ՀՀ ոստիկանության համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից և հայտնել, որ կեղծ տեղեկություններ հաճախ են տարածվում, հետևաբար հորդորում են չարձագանքել կեղծ տեղեկություններին և հայտարարություններին։

Դրանով ոստիկանությունը, փաստացի հերքում է այսօր առավոտյան Ոստիկանության կողմից տարածված հայտարարությունը՝ Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսների հայտարարության վերաբերյալ՝ այն համարելով կեղծ տեղեկություն։

Ես խնդրել եմ ոստիկանությանը պարզել տասը եպիսկոպոսների անունից տարածված կեղծ տեղեկատվության հեղինակներին և միջոցներ ձեռնարկել այդ հայտարարության սադրիչ բնույթով պայմանավորված հնարավոր սադրանքները կանխելու ուղղությամբ։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից