Հռոմի Պապ Լևոն XIV-ը Թուրքիա իր այցի վերջին օրը սկսել է աղոթքով Ստամբուլի Հայ առաքելական եկեղեցում, հայտնել է «Vatican News»-ը։
Պապը ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, նաև Թուրքիայում ամբողջ Հայ Առաքելական համայնքին։
Նա գոհություն է հայտնել Աստծուն «հայ ժողովրդի քաջարի քրիստոնեական վկայության համար պատմության ամբողջ ընթացքում, հաճախ՝ ողբերգական պայմաններում»։
Լևոն XIV-ը հիշեցրել է, որ Հռոմի պապի և Արևելյան ուղղափառ եկեղեցու պատրիարքի միջև առաջին համատեղ հռչակագիրը ստորագրվել է 1970 թվականի մայիսին՝ Պողոս VI պապի և Վազգեն I կաթողիկոսի միջև։







Բաց մի թողեք
Դեկտեմբերի 27-ի աստղագուշակ․ Ինչ վերաբերում է փողին, ապա լավագույնն է հույսը դնել ձեր ինտուիցիայի վրա
«Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար հեռուստաընկերություններից հրավերները շարունակվում են
Նամակ Մերձբալթյան երկրներից․ Հետ կանչել Վազգեն Միրզախանյանին, տեր Խոսրովին, Վարդան եպիսկոպոսին և արժանի պատիժ նշանակել