26/12/2025

Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»

Անցած շաբաթ, երբ Վեհափառը ժամերգություն էր անցկացնում, իշխանական հրոսակախումբը հարվածում էր տաճարի դռներին, գոռգոռում, վիրավորում հոգեւորականներին:

Չնայած շատերը քննադատում են օպերային թատրոնի փոխտնօրենի, Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանի եւ այլոց գործողությունները, սակայն իրավապահները լռում են։

Նրանք ոչինչ չեն տեսել, ոչ մի հրապարակում չեն կարդացել:

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, մայր տաճարի խոյակին մագլցած օպերայի փոխտնօրենի հետ կապված, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանապետին։

Դիմեցինք ՆԳՆ՝ ընթացք տրվե՞լ է հաղորդմանը, ասացին` դիմեք գրավոր։

Քննչական կոմիտեից հարցրինք` վարույթ նախաձեռնվե՞լ է տաճարի վրա գրոհի, լրագրողներին հարվածելու եւ այլ դրվագներով, ասացին` «հաղորդում չեն ստացել»։