26/12/2025

Յուրաքանչյուր թոշակառուի թոշակը 50,000 դրամով ամսական կարելի է բարձրացնել

Ցանկացած պարտքի ներգրավման առաջնային նպատակը և առաջնահերթությունը պետք է սահմանի ապագա եկամուտների բյուջետային աճը։

Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Այսինքն՝ պարտքով այնպիսի ներդրումներ կատարվի, այնպիսի շահութաբեր ոլորտներում ներդրումներ կատարվի, որ պարտքի ներգրավումից ստեղծված շահույթը և՛ կարողանա տոկոսային սպասարկում իրականացնել, և՛ կարողանա լրացուցիչ ներուժ, լրացուցիչ եկամուտ ստեղծել։

Ի՞նչ է եղել Հայաստանի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին 300 միլիարդ դրամով տոկոսային ծախսը ավելացվել է, և որևէ արդյունք չի ստեղծվել»,- նշել է նա: