26/12/2025

Նախկին դատավորը միացել է Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմին, ինչ է ասել քննիչը

Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արմեն Ֆերոյանը հայտարարեց, որ գործի նյութերում չկա որևէ փաստ, որը կապում է գործարարին ներկայացված մեղադրանքների հետ։

Նրա խոսքով՝ գործը կառուցված է բացառապես քաղաքական նպատակներով․ Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ պաշտպանական կողմը կարողացել է պաշտոնական կարգով ցույց տալ և հիմնավորել, որ նախաքննական մարմինը ձևավորում է արհեստական, իրականությանը չհամապատասխանող ապացույցներ։ Ֆերոյանը նշեց, որ իրենց հարցերին, թե ինչու չեն հարցաքննում որոշ անձանց, քննիչների պատասխանը հստակ է եղել՝ այդ մարդիկ կարող են ցուցմունք տալ, որը ձեռնտու չէ մեղադրող կողմին։

Ֆերոյանը ընդգծեց, որ այս գործով բախվում են իրավական լուրջ խախտումների և ակնհայտ ապօրինությունների։

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա նախորդ տարի լիազորությունները դադարեցված Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը միացել է հայտնի գործրար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմին։

Նշենք, որ Արշակ Վարդանյանի լիազորությունները դադարեցվել էին նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում։ Արշակ Վարդանյանը ԲԴԽ միակ անդամն էր, ով համարձակություն էր դրսեւորում դեմ քվեարկել ԲԴԽ-ի որոշումներին, օրինակ՝ դատավորներին կամայական կարգապահական տույժերի, նրանց լիազորությունները դադարեցնելու վարույթների ժամանակ։