26/12/2025

Ներողություն եմ խնդրում Գարեգին կաթողիկոսից, որ յոթը տարի առաջ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցին

Հայտարարությամբ է հանդես եկել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամ Արթուր Սահրադյանը և ներողություն խնդրել անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից։

«Ես յոթը տարի առաջ մասնակցել եմ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժմանը, եղել եմ Գնդեվանքի խաչի քավորը յոթը տարի: Ես ինքս այն ժամանակ ուզել եմ, որ Գարեգին կաթողիկոսը լքի իր գահը, բայց յոթը տարի շփվելով իրենց հետ, Գնդեվանքի նախկին վանահայր հայր Կորյունի, այսօրվա կարգալուծ Արմեն Առաքելյանի հետ, ես հասկացա, որ ինքը սկի Գարեգին Վեհափառի ոտքի եղունգը չարժի և շատ անբարոյական, բառիս բուն իմաստով, հոգևոր լեզվով ասած՝ նա պոռնիկ է, ես դա կարող եմ ապացուցել, երբ ցանկանա՝ դեմ առ դեմ նստելով ինձ հետ, կուզի հեռուստատեսությամբ ելույթ կունենանք, կուզի հենց այսպես՝ թող հավաքվի, գա, ես դա ապացուցեմ»,-ասել է Սարդարյանը։

Նա հավելել է, որ խնդրում է բոլոր քրիստոնյաներին, որպեսզի իր սխալները չկրկնեն:

«Ես այսօր համայն հայությունից, համայն աշխարհի հայությունից ներողություն եմ խնդրում և եկեղեցու բոլոր  հոգևոր առաջնորդներից, եպիսկոպոսներից, հանձինս Գարեգին կաթողիկոսից ես այսօր ներողություն եմ խնդրում, որ յոթը տարի առաջ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցին: Խնդրում եմ քրիստոնյա ժողովուրդ, զգոն եղեք, նրանք այս ամենը անում են ոչ թե Աստծո փառքի համար, այլ իրենց գահի, իրենց աթոռի համար»,- եզարափակում է Արթուր Սարդարյանը։