ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Շիրակի մարզային ստորաբաժանման AntiCor-ի աղբյուրները հայտնում են, որ ՔՊ անդամ, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանը վայելում է իշխանության կողմից տրված անպատժելիության պտուղները։
Ստացված տեղեկությունների համաձայն – Հոկտեմբերի 29-ին Սարոյանը իր սանիկի՝ քրեական ոստիկանության աշխատակից Արտյոմ Հովհաննիսյանի հետ ծեծի են ենթարկել պարեկային ծառայողի։
Դեպքից հետո մարզպետ Դավիթ Առուշանյանը անձամբ է միջամտել՝ ապահովելով, որ իր խորհրդականը խուսափի քրեական պատասխանատվությունից։ Արդյունքում «պատժվել» է միայն Արտյոմ Հովհաննիսյանը՝ այն էլ ընդամենը աշխատանքից ազատվելով։
Գոռ Սարոյանն ու իր սանիկը դեպքի օրը տեղաշարժվել են խորհրդականին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով, որը ներկայում պահվում է ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում։
Այս միջադեպը կարող է վկայել իշխանական համակարգում ձևավորված անպատժելիության մեխանիզմի նոր փաստերի մասին, երբ կուսակցական պատկանելությունը և անձնական կապերը վեր են օրենքից։
AntiCor-ը սկսում է լրացուցիչ փաստահավաք աշխատանք՝ պարզելու՝ դեպքի ամբողջական մանրամասները, և ինչ պատճառներով չի նախաձեռնվել քրեական վարույթը։
Լուսանկարում՝ ձախից՝ Արտյոմ Հովհաննիսյանն է, աջից՝ խորհրդական Գոռ Սարոյանը.







Բաց մի թողեք
Լիբիական ինքնաթիռի «հարձակմամբ սարքել են Թուրքիայի գլխին»
Թրամփի կենտրոնաասիական «ցատկը» Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան ենթադրյալ «գործարքի մաս է»
Պուտինը «Նովոռուսիայից» ոչ մի քայլ ետ նահանջելու մտադրություն չունի